Թուրք զինվորականները Սև ծովի շրջանում KAAN հրթիռային համակարգի փորձարկում են անցկացրել: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Տեղական արտադրության հրթիռի արձակումն իրականացվել է Սինոպ նահանգից, հրթիռը հաղթահարել է 280կմ հեռաավորություն: Հրթիռի արձակմանը հետևել է Թուրքիայի պաշտպանություն նախարար Ֆիքրի Ըշըքը:
KAAN հրթիռային համակարգը ցուցադրվել է պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում՝ IDEF-2017-ում, որը կայացել է Ստամբուլում:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թուրքիան առաջին անգամ փորձարկել է տեղական արտադրության հեռահար «Բորա» բալիստիկ հրթիռ: