Համարյա ամեն օր կարդալով մեր երկրի հիմնականում նույն «պաշտոնյաների» որդիների հիմար արարքների մասին' մի պահ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր երկրի մնացած պաշտոնյաների որդիներին, որ կարողանում են գիտակցել իրենց հոր անվան ու պատվի կարևորությունը ու փորձում են իրենց զուսպ պահել ու չառիթավորվել։ Նաև էդ իշխանավորներին կարելի է գովալ, որ, ի տարբերություն իրենց շատ կոլեգաների, կարողացել են նորմալ դաստիարակել իրենց որդիներին։


Անկեղծ եմ ասում՝ ինձ թվումա՝ մեզ բոլորիս հայտնի իշխանավորները, ինչքան էլ փող ունեն, մեկա, նրանք դժբախտ են... Դժբախտ են, որ իրանք նորմալ չեն կարողացել դաստիարակել իրենց երեխաներին ու դժբախտ են, որ իրանք երբեք ոտքի չեն կանգնի, քանի որ իրենց արժանի զավակները միշտ մեջքից կխփեն։


Հայր չեմ, բայց վստահ եմ, որ յուրաքանչյուր հոր համար ավելի լավա՝ սովորական սոցիալական պայմաններում ապրեն ու ունենան դաստիարակված երեխաներ, քան լինեն մեծահարուստ, սարերի ու ձորերի տներ ունենան, 60 հատ բիզնես ունենան, փողին փող չասեն, բայց ունենան որդիներ, որոնք ամեն օր իրանց մեջքից խփում են ու քցում են իրենց հորը... ու ստիպում են գլուխը կախ ման գալ։


Իհարկե, առաջին մեղավորը հերն է, բայց դե...

 

Անկախ Հայաստան