Աշոտ Ասատրյանը գրում է.
2000 թվականի մայիսի 10-ից սկսած այդ օրը Ադրբեջանում նշում են ծաղիկների տոնը, այն նվիրված է Հեյդար Ալիևի հիշատակին և նշվում է հենց նրա ծննդյան օրը:
2016 թվականի մայիսի 10-ի գիշերը երկու ադրբեջանցի երիտասարդ՝ Բայրամ Մամեդովը և Գիյաս Իբրահիմովը, պղծեցին Հեյդար Ալիևի հուշարձանը և հաջորդ օրը ձերբակալվեցին երկրի ոստիկանության կողմից:
Երիտասարդները "Gül bayramınız mübarək!" /Շնորհավոր ծաղիկների տոնը/ գրությունը փոխել էին "Qul bayramınız mübarək!" /Շնորհավոր ստրուկների տոնը/ գրությամբ: Ներկերի օգնությամբ ավելացրել էին ևս մի քանի գրություններ, որոնցից էր՝ Կորչի սիստեմը և այլն:
Երիտասարդներին ձերբակալեցին հաջորդ օրը: Ըստ ընատնիքի անդամների պնդմամբ ոստիկանության աշխատակիցները բոլորի աչքի առաջ տոպրակով թմրանյութը դրեցին իրենց տան մեջ ու ձերբակալեցին երիտասարդներին:
Այդ օրվանից հետո մեկ տարի պահանջվեց երիտասարդներին դատելու համար: Նրանք դատապարտվեցին թմրանյութ պահելու համար՝ 10 տարի ազատազրկման: Երկու երիտասարդներն էլ չեն ընդունում իրենց վրա դրված մեղադրանքը և պնդում են, որ իրենց ձերբակալել են հուշարձանը պղծելու համար, սակայն այդ քայլի համար իրենց ազատազրկում չի հասնում: