Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է.

 

Իսկական ողբերգություն է, երբ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվում է դատավոր:
Սա խոսում է հասարակության մեջ արմատացած լրջագույն խնդիրների մասին, որոնց լուծման համար անհրաժեշտ են ահռելի միջոցներ ու ջանքեր...

 


Այս հիվանդությունը, որով պատված ենք մենք, սպառնում է ինչպես մեր անվտանգությանը, մեր արժեհամակարգին, այնպես էլ խոչընդոտում մեր բնականոն զարգացմանը:
Հարգելով հանդերձ նշված դատավորի անմեղության կանխավարկածը, այդուհանդերձ գտնում եմ, որ այսպիսի խնդրի առաջ կանգնած ցանկացած անձ նախևառաջ ստեղծված մթնոլորտի և գերակայող արժեհամակարգի զոհն է...

 


Մենք լուրջ ճանապարհ ունենք անցնելու՝ բարեկեցիկ պետություն և արժանապատիվ հասարակություն ստեղծելու համար, իսկ դրան հասնող ճանապարհը շատ հաճախ անցնում է փշերի միջով...