Մայիսի 18-ին մեկնարկելիք Ազգային ժողովի անդրանիկ նիստը, մինչ ԱԺ նախագահ ընտրվելը, կվարի պատգամավորներից ամենատարեցը' Հանրապետական կուսակցությունից պատգամավոր դարձած քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը. «6-րդ գումարման Ազգային ժողովի ամենատարեց պատգամավորն է Կնյազ Հասանովը: Առաջին նիստը կնախագահի ամենատարեց պատգամավորը»,- գրել է նա: