Հետմայիս 9-յան մտքեր
Միանգամից մի քանի բան մտահոգությունա առաջացնում
1. Շատերը պարզվումա չգիտեն ինչ տոն է մայիսի 9-ը և ինչու է եռատոն: Այդ առումով երևի ԶԼՄ-ները, սոց ցանցերի ակտիվ օգտատերերը պիտի իրենց վրա ինչ-որ կրթող ֆունկցիա վերցնեն
2. Շուշիի ազատագրումն ու Արցախյան հերոսամարտը մեր հպարտությունն են, բայց եկեք դա չհակադրենք Հայրենական Պատերազմում մեր հաղթանակին, այն հիշելու կարևորությանը: Մեր կողքին ապրող այդ արդեն շաաատ քիչ պապիկները իրենց կյանքերն են դրել իրենց հայրենիքի համար, ու կյանքի վերջին տարիներին չվիրավորենք նրանց քաղաքական դրդապատճառներով Հայրենական Պատերազմում հաղթանակի կարևորությունը կասկածի տակ դնելով կամ անտեսելով
3. Մոսկվան այսօր փորձում է «սեփականաշնորհել» Հայրենական Պատերազմն ու հաղթանակը, մենք էլ Հակառուսականություն խաղալով նպաստում ենք դրան: Պատմությունից չեն հրաժարվում, անցյալի նվաճումներից երես չեն թեքում: Ռեյխստագի վրայի հայերեն գրառումները վկա...
Արցախուհի Սիմոնյան