Իսկ ո՞վ ասաց, որ ընտանիքի միակ զավակի զոհվելը ավելի ցավոտ է, քան բազմազավակ ընտանիքի միջնեկ զավակինը: Տեսնես մոր համար բոլոր զավակները հավասար են, թե՞ միակը միշտ առավել է , քան բազմազավակի միջնեկը: Ո՞վ մեզ թույլ տվեց տարբերություն դնել զոհվածների միջև: Չունեվորի երեխան ավելի՞ հարազատ է: Եթե մարդ կարողացել է տուն, տեղ ապահովել , ապա իր զավակի մահը ավելի հեշտ կարելի տանե՞լ: Ի՞նչ է նշանակում զոհվածը ընտանիքի միակ զավակն էր: Անապահով ընտանիքից էր: Զորանոցում ապահով ու անապահով ընտանիքներ չկան: Այդ պահին բոլորը քնում են նույն երկաթից ճաղերով անկողնու վրա ու առավոտյան զարթնում են 6:00-ին: Զորամասի պատերից դուրս մենք արդեն դասակարգում ենք բոլորին՝ հարուստի, անապահովի, բազմազավակի ու ընտանիքի միակ զավակի: Դրա իրավունքը մեզ ոչ մեկ չի տվել, բայց մենք որոշել ենք, որ ընտանիքի միակ զավակի զոհվելը ավելի ցավոտ է , քանի բազմազավակ ընտանիքի միջնեկինը:

 

Աշոտ Ասատրյան