ԱՄՆ-ն «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» և դրա կազմում գտնվող քրդական ինքնապաշտպանական ուժերին սպառազինության, այդ թվում՝ ծանր զինտեխնիկայի մատակարարման որոշում է կայացրել: Պաշտոնական Անկարայի ջղաձգումներին հակառակ՝ ամերիկյան կողմը էլ ավելի է մեծացնում ռազմական աջակցությունը քրդական ինքնապաշտպանական ուժերին Ռաքքայի դեմ պլանավորվող ռազմագործողությունում:
Ռազմական նոր մատակարարումների խնդիրը կրկին օրակարգում հայտնվեց Էրդողանի՝ առաջիկայում ԱՄՆ նախատեսված այցից առաջ, ինչը Թուրքիայում նույնիսկ մեկնաբանեցին որպես այցի նախաշեմին հատուկ ուղերձ Էրդողանին:
Թուրքիան այցից առաջ «ռազմահետախուզական դեսանտ» էր իջեցրել ԱՄՆ՝ ԳՇ պետի ու հետախուզական կառույցի ղեկավարի գլխավորությամբ, որի նպատակը քրդական ուժերի և Ռաքքայի գործողության հարցում բանակցություններն էին, որոնք, սակայն, Թուրքիայի համար սպասված արդյունք չեն տվել: Էրդողանի առաջիկա այցը ԱՄՆ առավել հետաքրքիր է դառնում:
Լևոն Հովսեփյան