Ադրբեջանի կողմից մի շարք քաղաքացիական անձանց և զինվորականների բացահայտման և ձերբակալման վերաբերյալ տեղեկությունը կարծես հավուր պատշաճի ուշադրության չարժանացավ։ Կարծում եմ, դրան պետք է անդրադառնալ դիտարկելով մի քանի հնարավոր հարթություններում։


Նախ, բացարձակ չեմ կասկածում մեր հետախուզության պռոֆեսիոնալիզմի և հնարավորությունների վրա։ Չմոռանանք, որ մեր հետախուզական դպրոցը տվել է այնպիսի համաշխարհային նշանակության գիգանտների, ինչպիսիք են՝ Դավիդյանը, Աղայանցը, Հովակիմյանը, տեր և տիկին Վարդանյանները և այլն։


Այդուհանդերձ, հակված եմ կարծելու, որ Ադրբեջանի բռնապետը կարող էր իր կողմից պլանավորված և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տապալված հերթական դիվերսիոն փորձը որակել, որպես պետական դավաճանություն։


Միաժամանակ, սա կարող է լինել հերթական մեծ պռովոկացիայի մի բաղկացուցիչ էլեմենտ, մանավանդ եթե այն դիտարկենք Ադրբեջանի կողմից տարածված Թարթառի ուղղությամբ՝ իբր թե հայկական զինված ուժերի կողմից նախապատրաստվող դիվերսիայի վերաբերյալ հաղորդագրության լույսի ներքո։

 

Սուրեն Սարգսյան