Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հայրենիքը սկսվում է սահմանին կանգնած զինվորի խրամատից…
Այս սկզբունքով է Սեյրան Օհանյանը դաստիարակել իր զավակներին, և դրա վառ օրինակը այն էր, որ մեր ամենափոքր որդին՝ Մուշեղը, առաջին անգամ սահմանը «ճանաչել» է ինը ամսական հասակում՝ 2006 թ.-ի դեկտեմբերի 31-ին, երբ հայրը, լինելով Արցախի պաշտպանության բանակի նախարար և հրամանատար, ավանդույթ դարձած իր անխախտ սովորույթի համաձայն, իր ավագ որդիների՝ Արթուրի և Գարիկի հետ, Մուշեղին գրկած, այցելեց առաջնագիծ՝ սահմանին կանգնած զինվորի Նոր տարին շնորհավորելու:
…Այսօր Արցախը նշում է պաշտպանության բանակի ստեղծման 25-րդ հոբելյանական տարեդարձը: