1945 թվականի մայիսի 9-ի գիշերը՝ ժամը 1:10, ռադիոները հայտարարեցին, որ Գերմանիան պաշտոնապես պարտություն է կրել պատերազմում: Ավելի քան 30 միլիոն զինվոր և խաղաղ քաղաքացի զոհվեց, ԽՍՀՄ-ն կորցրեց իր ամբողջ ունեցվածքի մեկ երրորդը, հսկայական քաղաքները դարձան ավերակներ, տղամարդկանց մի ամբողջ սերունդ վերացավ և այլն:

 

Celebration of Victory

 

Հայտարարության տարածումից անմիջապես հետո մեռած քաղաքները լուսավորվեցին հազարավոր ջահերով, իսկ Կրեմլի շրջակայքում երկինքը բոցավառվում էր հրավառությունների կայծկլտոցներով:

 

Մարդիկ հենց գիշերը հավաքվել էին Կարմիր հրապարակում՝ տոնելու հաղթանակը. երգում էին, պարում, գրախառնվում… Բայց այդտեղ չէր Իոսիֆ Ստալինը, ում մոտ բացակայում էր տոնական և հաղթական տրամադրությունը:

 

Այդ ժամանակ իր ենթակա Նիկիտա Խրյուշովը զանգահարեց նրան և տեղեկացրեց հաղթանակի մասին, բայց Ստալինն անմիջապես ընդհատեց նրան. «Ինչո՞ւ ես խանգարում ինձ: Ես աշխատում եմ»: Այդպես շարունակվեց մինչև 1945 թվականի հունիսի 24-ը, երբ ԽՍՀՄ-ը պատշաճ կարգով զորահանդես կազմակերպեց, որի ընթացքում զինվորականները, տոնելով հաղթանակը, ոտքի տակ էին գցում հիտլերյան պաստառները: