Հեռուստա և ռադիոհաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Ֆեյսբուքը հարցնում ա «о чем вы думаете», ասեմ. պատմեմ իմ գիշերային արկածներից, եթե մեկին էլ մտածելու տեղիք տա կամ զգուշացնի, լավ է, համ էլ ես կթեթևանամ։

 

1. Երբե՛ք պատշգամբից բան մի նետեք, ինչ ուզում է լինի (աղբ, ծխախոտ, շինարարական աղբ)
Ես ուշ ժամի շանը հանում եմ դուրս։ Ինձ համար կանգնած սպասում եմ մինչև գործն անի իր տեղում, մեկ էլ վերևից, շատ բարձր հարկից, մի ծանր բան ընկավ, ծառի ճյուղի հետ բախումը թուլացրեց թափը, սա մազերիս քսվելով ընկավ ուղիղ ոտքերիս մոտ։

 

Ծառի ճյուղը կարող էր չլինել, 1 սմ կարող էր աջ ընկնել։) չէի մեռնի, բայց կվնասվեի։
2. Սիրելի վարորդներ, օրվա որ ժամն էլ լինի, մի գերազանցեք թույլատրելի արագությունն ու հետևեք կանոններին, նույնիսկ, եթե ձեզ թվում է, թե մարդ չի լինի փողոցում:

 

Դրանից հետո որոշեցի առաջ անցնել, շունս փողոցն անցավ, մեր «անշառ» Տպագրիչների փողոցը, որով հազվադեպ է մեքենա անցնում ուշ ժամի։ Հեռվից լսեցի հզոր շարժիչի ձայն, մտածեցի եթե ես հիմա փողոցն արագ չանցնեմ, շունը հետ կանցնի, որովհետև ինձանից հեռու չի գնում, ու եթե մեքենան այդ արագությամբ թեքվի մեր փողոց, լավ չի լինի։

 

Անցա փողոցը, և ... ընդամենը մեկ վարկյան էր ինձ բաժանում այս ստատուսը գրելու հնարավորությունից։))) ֆիլմերում տեսած կլինեք էդպիսի տեսարան, երբ մեքենան արգելակում են, դու լուսարձակի լույսից ու շոկից քարացած մեխվում ես տեղում, և կյանքդ մի վարկյանում անցնում է աչքերիդ առջևով։))))) հասցրեց արգելակի և ինձ կիպ կանգ առնի։ Ես սթափվեցի, արագ անցա փողոցիկն ու գնացի, ինքն էլ։ Ուշքի եկա, շնչեցի մի քիչ ու որոշեցի էլ չշարունակել ճանապարհս, հետ գնալ տուն (երրորդին արդեն կարող է բախտս չբերել), վարորդն էլ մեկ րոպեից հետ եկավ' հավանաբար տեսնելու' ամեն ինչ նորմալ է, թե ոչ։ Անխոս հեռացանք' ինքը հավանաբար ինձ մեղադրելով, որ անսպասելի դիմացը դուրս եկա, ես' մտքիս մեջ իրեն «Բարի ու անփորձանք Ճանապարհ» մաղթելով և հրաշալի գիտակցելով, որ մեղավորը մեր քաղաքի աղքատ լուսավորությունն է, կամ տեղ֊տեղ դրա իսպառ բացակայությունը։ Ինքը հանգիստ կարող էր ինձ չնկատել, իսկապես շատ մութ էր...

 

Հ.Գ. հարգելի ընտրվողներ, մեծ֊մեծ խոսելով ու խոստումներ տալով չի, մի քիչ էլ գործ արեք։) էս երկրում վթարների մեծ մասը ճանապարհների լուսավորությունն ու թանկարժեք մեքենա վարողների «արխայինությունն» են։
Շնորհակալություն իմ պահապան հրեշտակին, որ հիմա հանգիստ նստած' գրում եմ ստատուս, առավոտյան էլ եթերում կլինեմ։))))) Կես վարկյան.... ընդամենը կես վարկյանն է մեր լինելը բաժանում չլինելուց։

How Fragile We Are .....

Բարի Գիշեր»: