Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր Կրթության և գիտության նախարարությունում խոսվել է դպրոցների թերբեռնվածության մասին։ Խոսուն մի տվյալ բերեմ։

1992 թվականին Հայաստանում եղել է 1438 դպրոց։ Ճիշտ նույնքան դպրոց Հայաստանում կար 2015 թվականին։ Բայց 1992-ին Հայաստանի 10-ամյա դպրոցում սովորում էր ավելի քան 610 հազար աշակերտ‚ իսկ 2015-ին 12-ամյա դպրոցում 360000 (եթե լիներ 10-ամյա դպրոց, կունենայինք մոտ 300 հազար աշակերտ)։ Այսինքն՝ 23 տարում 300 հազար աշակերտ կորցրել ենք։ Ազգ-անաշակերտ»։