Երեկ երկու մարզ՝ Շիրակ և Արագածոտն, այցելեցինք, ու ճանապարհի երկայնքով պլաստմասե շշեր կամ ինչ-որ բաներ էին նետված։ Կարող ենք ժամերով քաղաքապետ ու մարզպետ քննադատել, նույնիսկ ստիպել, որ հատ-հատ հավաքեն այդ աղբը, բայց մեկ ամիս չանցած՝ նույն իրավիճակն է լինելու։

 

Ամենաճիշտ ու աշխատող մեթոդը մարդու գրպանին կպնելն է, թե՛ Երևան քաղաքում, թե՛ մարզերում և միջմարզային ու միջպետական ճանապարհներին աղբ նետողները, կլինի դա պլաստմասե շիշ կամ սիգարետի գլանակ, պետք է բարձր տուգանքի ենթարկվեն, ոչ պակաս, քան 50.000 դրամ, կամ ենթարկվեն հասարակական աշխատանքների։

 

Էդգար Խաչատրյան