Քանի որ վերջերս շատ հարցրին, որոշեցի ներկայացնել հոդվածի տեքստն ամբողջությամբ՝ մեր իրավական ակտերի «լեզվով»։ «Ազատության աջակցության Ակտ» օրենքի 907-րդ հոդվածը սահմանում է. «ԱՄՆ կառավարությունը չի կարող որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ Նախագահը չի վստահեցրել Կոնգրեսին, որ Ադրբեջանը գործուն քայլեր է անում Հայաստանի ապաշրջափակման համար և ագրեսիվ ուժ չի կիրառում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»։
Այս հոդվածի պատճառով Ադրբեջանը զրկվել է բոլոր տեսակի, այդ թվում՝ մարդասիրական, տնտեսական և ռազմական օգնությունից, որը մի քանի միլիարդ էր կազմում։
Ի դեպ՝ հոդվածը օրենքում ներառել է բոլորիս քաջ հայտնի Ջոն Քերրին։
Սուրեն Սարգսյան