ԱՄՆ-ի ուշադրությունը կենտրոնացած է ոչ այնքան Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող գործընթացների, մասնավորապես իսլամական ծայրահեղ արմատական կառույցների դեմ պայքարի, որքան Կենտրոնական Ասիայում ընթացող զարգացումների ու այստեղ 21-րդ դարի երկրորդ տասնամյակի սկզբից գլուխ բարձրացրած իսլամական արմատական կառույցների դեմ պայքարի վրա:

 

Ամերիկացիներն այդքան կորուստներ չեն ունենում Մերձավոր Արևելքում, ինչքան Աֆղանստանում և Պակիստանում: Վերջին շրջանում հատկապես մեծ թվով ամերիկացի զինվորներ են սպանվել ահաբեկչական բռնարարքներից, որոնց հետևում ինչպես տալիբներն են, այնպես էլ՝ Իսլամական պետությունը:

 


Բացի դա, որոշ տեսաբանների համար Heartland-ը աշխարհի հենց այս հատվածն է ընդգրկում, իսկ մենք գիտենք, որ՝ ով իշխում է Heartland-ում, իշխում է ամբողջ աշխարհում:

 

Սարգիս Գրիգորյան