Ադրբեջանը, 2015թ-ին փակելով ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը, հիմա էլ ԵԱՀԿ ընթացակարգերի շնորհիվ հասավ երևանյան գրասենյակի փակմանը:
1. Սա առաջին հերթին հարված է ԵԱՀԿ-ում ներկայումս նախագահող Ավստրիայի հեղինակությանը, որն ամեն կերպ փորձում էր պահպանել գրասենյակը:
2. Ստացվում է, որ ԵԱՀԿ-ն, որը Մինսկի խմբի միջոցով ներգրավված է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում՝ զրկվեց Հարավային Կովկասում իր վերջին գրասենյակից: Բավական աբսուրդային իրավիճակ...
3. Փաստորեն ԵԱՀԿ-ին չհաջողվեց ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, չնայած Բաքվի բերած փաստարկները, մեղմ ասած, անհեթեթ էին:
4. Երևանյան գրասենյակի փակումը, ցավոք, որոշակի հարված կհասցնի Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին:
5. Այս ողջ գործընթացում Հայաստանը բավական կառուցողական է դրսևորել իրեն, սակայն, կարծես, դա հերթական անգամ էական արդյունքի չտվեց (թերևս պետք էր ապակառուցողական տակտիկա):
6. ՀՀ-ԵԱՀԿ քաղաքական հարաբերությունները գրասենյակի փակմամբ չեն տուժի, քանի որ նախաձեռնող կողմը մենք չենք, ի տարբերություն Բաքվի գրասենյակի:
Իրավիճակը լավագույններից չէ. զուտ ընթացակարգերով պայմանավորված ինչ-որ ավտորիտար երկիր կարողանում է հարված հասցնել համաեվրոպական առաքելություն իրականացնող կառույցին:
Այս ամենից առաջին հերթին հենց ԵԱՀԿ առանցքային երկրները պետք է դասեր քաղեն և ձեռնարկեն պատասխան քայլեր՝ մի կողմից Բաքվին իր տեղը ցույց տալու, մյուս կողմից՝ հարվածի հետևանքները կոմպենսացնելու համար:
p.s. շատ անելիք կա
#ԵԱՀԿ #OSCE