Այսօր առավոտյան, երբ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե իբր «Հիմա Ադրբեջանը ավելի հզոր է, քան երբևե», մի քանի ժամ պահանջվեց նրան պատասխանելու համար: Պատասխանը եղավ հենց Արցախից ու Արցախը պաշտպանող զինվորի հրամանատարի կողմից: Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայտարարեց՝ «Երբևիցե պաշտպանության բանակն այդքան հզոր չի եղել, ինչքան այսօր է»: Լևոն Մնացականյանը այն քիչ պաշտոնյաներից է, ով հազվադեպ է հարցազրույցներ տալիս, սակայն նրա հարցարզույցները միշտ երկար ժամանակ ուժ են տալիս զինվորներին:
«Մեր հզորությամբ մենք թույլ չենք տալու թշնամուն խոսել մեզ հետ ուժի լեզվով» այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և հետո ավելացրել «Սպառազինության որակից ու քանակից առավել կարևոր է զինվորի տեսակը , որը ունի հայոց բանակը և չունի թշնամին» այս կերպ ավելի է ընգծել զինվորի դերը և նշանակությունը պատերազմի ժամանակ: Ցանկացած զինվոր ավելի մարտունակ է դառնում այն ժամանակ, երբ իրեն հարգում ու գնահատում են: Ինչպես ասում է լեգենդար Կոմանդոսը՝ «Մեր գեներալները պետք է հարգեն զինվորներին»: Իսկ եթե բանակի հրամանատարը հարգում է իր զինվորները, ապա դա դաս պետք է լինի մնացած բոլորի համար:

 

Աշոտ Ասատրյան