Ադրբեջանի ազգային անվտանգության պետ Մադատ Գուլիևը մարտական պատրաստության է բերել իր զորքին: Նպատակը մայիսի 5-ին կայանալիք Իսլամական համերաշխության 4-րդ խաղերի կազմակերպման ժամանակ երկրում անվտանգության հաստատումն է:
Իրական նպատակը սպասվող ահաբեկչության դեմ պայքարելն է: Վերջին շրջանում շատ ադրբեջանցիներ համագործակցում են «Իսլամական պետության» ահաբեկիչների հետ , շատերը նույնիսկ մասնակցում են այդ ահաբեկչություններին, մասնակիցների մի մասն էլ ժամանակ առ ժամանակ կոչով դիմում են ադրբեջանցիների, որպեսզի նրանք սկսեն ապստամբել Իլհամ Ալիևի դեմ ու հետագայում միանան իրենց:
Իսլամական համերաշխության 4-րդ խաղերը, որոնք տեղի կունեն Ադրբեջանում, շատ լավ առիթ է ահաբեկիչների համար, որպեսզի մասնակցի կարգավիճակում հայտնվեն առավել կարևոր վայրերում ու կատարեն իրենց առաքելությունը:
Երևի հենց սա է պատճառը, որ Մադատ Գուլիևը շեշտը դրել է դիպուկահարների վրա ու ավելի շատ ուշադրություն հենց նրանց է հատկացնում:
Աշոտ Ասատրյան