Սիրելի լրագրողներ,

 

Մեկ տարի աշխատելով ձեր դաշտում, որպես ԵՌԱՆԿՅՈՒՆԻ հաղորդաշարի հեղինակ և վարող, համոզվեցի, որ ձեր գործն էլ գործ չի :)

 

Դժվար է բոլորի՝ և իշխանության, և ընդդիմության, և հասարակության հետ:

 

Շատ կուզենամ, որ ձեր մտավոր և բարոյական ներուժը ձեզ միաժամանակ և տա, և սահմանափակի այն ազատությունը, առանց որի մամուլը գոյություն ունենալ չի կարող:

 

Շնորհակալ եմ իմ նաև այն գործընկերներին, որոնց հետ աշխատում, շփվում և որոնցից նաև սովորում եմ վերջին 15 տարվա ընթացքում:

 

Արմեն Աշոտյան