6 տարի առաջ այս օրն ամերիկյան հատուկջոկատայինների գործողությունների արդյունքում Պակիստանի Աբոտաբատ քաղաքի իր առանձնատանը սպանվեց ալ-Կաիդա-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենը:
Մի քանի մտքեր՝ թե ինչ եղավ ալ-Կաիդա-ի հետ Բեն Լադենի սպանությունից հետո՝
1. Բեն Լադենին փոխարինեց Այման ազ-Զաուահիրին, ով ղեկավարում է կառույցը մինչ օրս:
2. Ալ-Կաիդա-ի ճյուղավորումները (ալ-Կաիդա-ն Մաղրիբում, ալ-Կաիդա-ն Արաբական
թերակղզում, ալ-Կաիդա-ն Իրաքում, ալ-Կաիդա-ն Հնդկաստանում և ալ-Շաբաբ) վերահաստատեցին հավատարմության երդումն ալ-Կաիդա-ի ղեկավար շրջանակին:
3. Արևմուտքում ալ-Կաիդա-ի վերջին հնչեղ ահաբեկչական բռնարարքը 2015 թ. հունվարին Շառլի Էբդոյի խմբագրատան վրա հարձակումն էր:
4. Սիրիայում ձևավորվել է ալ-Կաիդա-ի ամենամեծ ճյուղավորումը՝ Ջաբհաթ ալ-Նուսրա-ն:
Սարգիս Գրիգորյան