Ի տարբերություն Թուրքիայի՝ Իրանը ոչ միայն լավ հարևան է, այլև անհրաժեշտ պահին՝ իսկական դաշնակից։
Առնվազն Սիրիայի հարցում Իրանն ապացուցել է վերևում նշված խոսքերի ճշմարիտ լինելը։
ԻՀՊԿ (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրն այսօր հայտարարել է, որ Իրանը սիրիական հակամարտության ընթացքում Սիրիային տրամադրել և տրամադրում է «խորհրդատվական» օգնություն ամենատարբեր բնագավառներում, և ապագայում էլ «որպես խորհրդատուներ» Սիրիա է ուղարկելու «փորձառու եղբայրների» այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ լինելու է նրանց կարիքը։
Ըստ տարբեր աղբյուրների՝ սիրիական հակամարտության ընթացքում Սիրիայում նահատակվել է ավելի քան 1000 իրանցի, ընդ որում նահատակվածների մեջ կան նաև բարձրաստիճան զինվորականներ։
Փաքփուրը նաև նշել է, որ թե՛ Թուրքիան, թե՛ ԱՄՆ-ը և թե՛ Սաուդյան Արաբիան ցանկանում էին ոչնչացնել Սիրիան՝ որպես Դիմադրության ճակատի առաջնագծին ընկած մի երկիր։

 

Արտյոմ Տոնոյան