Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կգլխավորի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Նա հայտնել է, որ մայիսի 2-ին կուսակցությունը խորհուրդ կհրավիրի, որի ժամանակ նախագահ Էրդողանը կվերադառնա կուսակցության շարքերը: Արդեն մայիսի 21-ին կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ նա կրկին կզբաղեցնի կուսակցության ղեկավարի պաշտոնը:
Թուրքիայում սահմանադրական հանրաքվեում իր համար ցանկալի արդյունքներ ստանալուց հետո Էրդողանն անցել է «ստալինյան համակարգի» կառուցմանը'իսլամական դրոշի ներքո։
Էրդողանը «զտել» է բանակը, ինչպես ժամանակին Ստալինը, զինված ուժերի նկատմամբ ստանալով միանձնյա վերահսկողություն'հավատարիմ կադրերով համալրելով ԳՇ–ն և բանակային տարբեր առանցքային պաշտոնները։
Քեմալի Թուրքիան այլևս անցյալում է'քեմալական, աշխարհիկ'իշխանության ճյուղերի բալանսի վրա հիմնված Թուրքիային փոխարինման է գալիս միահեծան, սուլթանական ոճի Թուրքիան'Աթաթուրքի անձի պաշտամունքի տարրերը ժամանակի ընթացքում փոխարինվելու են Էրդողանի անձի պաշտամունքի տարրերով'Էրդողանին վիրավորելը'ԶԼՄ–ներով կամ մասնավոր զրույցներում, ինչպես Ստալինի օրոք, կարող է արժենալ աշխատանք, քրեական հետապնդում, իսկ Թուրքիայում մահապատժի վերականգնումից հետո'նաև ընդդիմախոսների նկատմամբ մահվան դատավճիռների կայացում։
Ինչ վերաբերվում է ազգային հարցին, ապա Էրդողանը քրդական հարցը լուծելու է, ինչպես ժամանակին Ստալինը լուծում էր մի շարք ժողովուրդների ճակատագիրը'աքսոր, հետապնդում, իսկ թուրքական բարքերը հաշվի առնելով նաև ազգային հողի վրա էթնիկ զտումներով։
Ազգային հարցում Թուրքիայում Էրդողանը փորձելու է կառուցել իսլամիստական, ծայրահեղ աջ գաղափարներով մի հասարակական համակարգ, որտեղ գովերգվելու է ամեն թուրքականը, օսմանականը, թյուրքականը։ Ազգայնականության բորբոքումը թույլ կտա Էրդողանը անատոլիական շրջանների'նրա հիմնական էլեկտորատի վրա հենվելով պայքարել ալևիների, քրդերի, հայերի, այլ ազգային–կրոնական փոքրամասնությունների դեմ, որոնք կփորձեն պահպանել իրենց ազգային դեմքը, կամ հանդես գալ պահանջատիրական'քրդական հարց, Հայոց ցեղասպանություն, պահանջներով։
Այդ շրջանակների դեմ էլ Էրդողանը «դուրս է բերելու» թուրքական ազգայնական փողոցը'ազգային,կրոնոնական փոքրամասնությունները կամ ասիմիլյացվելու են'թրքացվելու կամ բռնելու են արտագաղթի ճանապարհը'ազգային–կրոնական փոքրամասնությունների հատկապես ակտիվ զանգվածը, ակտիվիստներն ու հասարակական–քաղաքական գործիչներ գտնվելու են թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության ներքո։ «Վհուկների որսն» ու արտաքին թշնամու կերպարի ձևավորումը լինելու են Էրդողանի ներքին քաղաքականության կարևոր տարրեր։
Արտյոմ Բալասանով