Եթե դուք գիշերները չեք կարողանում քնել, ապա միակը չեք այս աշխարհում։ Շատ մարդիկ ժամերով այս ու այն կողմ են պտտվում անկողնում, մինչև կարողանում են քնել և որոշ չափով հանգստանալ։ Եթե այս ամենը շարունակական բնույթ է կրում Ձեզ մոտ, ապա համոզված եղեք, որ շատ շուտով սկսելու եք անդադար հոգնածություն զգալ և կորցնելու եք գործունակության զգալի մասը։ Հնարավոր է՝ այդ հոգնածությունը կարողանաք ծածկել կոֆեինի կամ շաքարի մեծ չափաբաժիններ ընդունելով, սակայն դա անելու հետևանքը գիրանալը կլինի։
BlogNews-ն առաջարկում է կատարել յոգայի այս վարժությունները, որոնց շնորհիվ մանկան պես հանգիստ քուն կմտնեք։ Այս մարզանքը նաև կօգնի ազատվել մեջքի ցավերից։
Դրանք չափազանց պարզ են, այդ իսկ պատճառով էլ ցանկացած մարդ կկարողանա կատարել դրանք։ Սկսնակներին խորհուրդ չի տրվում երկար ֆիքսվել այս դիրքերում, սակայն ժամանակի ընթացքում դուք կարող եք աստիճանաբար ավելացնել ֆիքսման ժամանակները։