Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակությունն արդեն Կիևում է: Այսօր Հայաստանը ներկայացնող Արծվիկը մասնակցել է Եվրատեսիլի առաջին փորձին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը.
«Քիչ առաջ տեղի ունեցավ Եվրատեսիլի մեր 1-ին համերգային փորձը։ Արծվիկը շատ վստահ և պրոֆեսիոնալ կերպով կատարեց երգը, բրավոոոո մեր երգչուհուն։ Ճիշտ է բեմադրական և նկարահանման առումով դեռ շատ բան կա ուղղելու, քանզի առաջինն է, ճիշտ շտկումների ժամանակն է։ Մենք դեռ ունենք ևս 4 փորձ։ Հուսով ենք, ամեն բան կընթանա հարթ և պրոգրեսիվ։ Առաջ Artsvik, հաջողություն Armenia in Eurovision»: