Չեռնոգորիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ–ին անդամակցության բանաձևին։ Երկրի նախագահ Ֆիլիպ Վույանովիչը հայտարարել է, որ դա պատմական որոշում էր։
Հերթական բալկանյան երկիրը, որը պատմականորեն սերտորեն կապված էր ՌԴ–ին անդամակցում է ՆԱՏՕ–ին։ Բրյուսելը շարունակում է ռազմական դաշինքն ընդլայնել Բալկաններում'փորձելով «դուրս մղել» Մոսկվային այդ տարածաշրջանից, որը Մոսկվայի համար թե սլավոնական, ուղղափառ, պատմական առումներով շատ կարևոր էր և դարեր շարունակ Ռուսական կայսրությունը հանդես էր գալիս, որպես տեղի սլավոնական, քրիստոնյա ժողովուրդների պաշտպան'ընդդեմ Օսմանյան կայսրության ազդեցության։
Չեռնոգորիան տարածքով, բնակչության քանակով և զինված ուժերի հզորությամբ փոքր երկիր է'չնայած ունի ռազմական կարևոր դիրք'սահմանակցում է ռուսամետ Սերբիային ու ունի ելք դեպի ծով։ Սակայն Չեռնոգորիային, իսկ մինչ այդ Սլովենիայի, Խորվաթիայի, Ալբանիայի անդամակցությունը ՆԱՏՕ–ին պայմանավորված էր միայն ու միայն աշխարհաքաղաքական նկատառումներով։ Այդ երկրների ՆԱՏՕ–ն կարող են ծառայել, որպես պլացդարմ Բալկաններում'նրանց ռազմական ներուժը լրջորեն չի ազդում ՆԱՏՕ–ի ռազմական հնարավորությունների վրա, որտեղ գերիշխող են ԱՄՆ–ը, Ֆրանսիան,Մեծ Բրիտանիան, Գերմանիան, որոշ չափով Իտալիան և այլ երկրներ։
ՌԴ–ին Բալկաններից դուրս մղելը սկսվել է Հարավսլավիայի կազմաքանդմամբ'Արևմուտքը չէր ցանկանում տեսնել ռուսամետ, սլավոնական զգալի տարր և ազդեցություն ունեցող երկիր Եվրոպայի հարավում։ ՌԴ–ը միշտ կարող էր հենվել այդ երկրի վրա և ԱՄՆ–ը ու ԵՄ–ը որոշեցին չեզոքացնել Մոսկվայի ազդեցությունը'կազմաքանդելով այդ տարածքով մեծ երկիրը'միմյանց դեմ լարելով խորվաթներին, սերբերին և այլ ազգերին'չնայած նրանք պատմականորեն միշտ էլ խնդիրներներ ու հակասություններ են ունեցել։Հարավսլավիան կարողանում էր մնալ միասնական միայն Տիտոյի ուժեղ ձեռքի և հետագայում էլ հատուկ ծառայություննների ու բանակի ազդեցության շնորհիվ։
Չեռնոգորիայի անդամակցությունից հետո նրանց օրինակին կարող են հետևել բալկանյան այլ երկրներ, ինչն էլ Բալկանները վերածելու են ՆԱՏՕ–ի միանձնյա ազդեցության գոտու։ Բացառություն է կազմում Սերբիան, որին սակայն ճնշում են ԵՄ–ին անդամակցության հեռանկարներով, մեղադրում եմ ռուսամետության մեջ և այլն։ Ստեղծել են արհեստական խնդիր Կոսովոյում'տվել անկախության այդ երկրամասին'փոխել էթնիկ–կրոնական դեմքը'ոչնչացնելով սերբերին ու թողնելով նրանց մի մասին մարգինալ վիճակում Կոսովոյի հյուսիսում։
Այժմ էլ Կոսովոն ցանկանում է ստեղծել սեփական բանակը, իսկ Ալբանիայի նախագահը վերջերս հայտարարել է Ալբանիայի ու Կոսովոյի միավորման հնարավորության մասին'Մեծ Ալբանիայի ռազմավարության շրջանակներում, ինչն էլ сasus belli կդառնա Սերբիայի ու Ալբանիայի միջև'Ալբանիայի դեմ ագրեսիայի դեպքում ՆԱՏՕ–ն միջամտելու է ու Հարավսլավիայի «բախտին» արժանացնի նաև ռուսամետ Սերբիային'փոխելով իշխանությունն ու Բելգրադին «ուղղորդի» դեպի ՆԱՏՕ։