Իսրայելը սիրիական հակամարտությանը միջամտում է ոչ միայն Արաբական Հանրապետության ռազմավարական նշանակության տարբեր օբյեկտների և լիբանանյան «Հիզբալլահ» կազմակերպության համար նախատեսված սպառազինության մատակարարման ենթակառուցվածքների դեմ պարբերական բնույթ կրող օդային հարվածների միջոցով:
Սիրիայի ալ-Կունեյտրա նահանգի՝ Իսրայելի հետ սահմանակից շրջանները վերահսկող տարաբնույթ ընդդիմադիր խմբավորումների հավաստմամբ՝ վերջին մի քանի օրերի ընթացքում իսրայելական կողմը ալ-Կուդն գյուղային շրջանում տեղափոխել է երկու երկրների միջև հաստատված միջպետական սահմանագիծը մոտ 700 մետր խորությամբ և ներկայում այն փշալարերով պատնեշելու աշխատանքներ է իրականացնում. ընդ որում, սիրիացի ընդդիմադիրների հավաստմամբ՝ այս դեպքը եզակի բնույթ չի կրում, սահմանագծի երկայնքով՝ այլ ուղղություններով ևս իսրայելցի զինծառայողները պարբերաբար նման գործողությունների են դիմում:
Փաստորեն մետրերով սեփական տարածքն ընդլայնելու քաղաքականությունը Թել Ավիվի համար ընդունված գործելաոճ է, և եթե մինչ այս այն հաջողությամբ կիրառվում էր հիմնականում Պաղեստինյան ինքնավարությանը պատկանող տարածքների հաշվին՝ նոր բնակավայրեր կառուցելու եղանալով, ապա ներկայում՝ նաև Սիրիայի՝ փաստացի լուրջ վերահսկողությունից դուրս մնացած առանձին շրջաններում:
Արմեն Պետրոսյան