ԱՄՆ-ի 45-րդ նախագահն իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում ստորագրած փաստաթղթերի թվով գերազանցել է անցյալ 70 տարվա ընթացքում իր իրավանախորդների «ցուցաբերած» արդյունքները: Ընդհանուր առմամբ՝ Թրամփը ստորագրել է 30 հրամանագիր։ Այդ ցուցանիշներով նրան հաջորդում է Լինդոն Ջոնսոնը՝ 26, ապա՝ Հարի Թրումենը՝ 25 հրամանագրով: Բարաք Օբաման նույն ժամկետում ստորագրել է ընդամենը 19 հրամանագիր:
Բացի այդ՝ Թրամփն աչքի է ընկել նաև Կոնգրեսի հետ ակտիվ համագործակցությամբ և արդեն իսկ հասցրել է ստորագրել 28 օրենք, ինչը 17-ով գերազանցում է նրա իրավանախորդի՝ Օբամայի ցուցանիշները:
Դ. Թրամփի 100-օրյա այլ ձեռքբերումների մասին՝ տեսանյութում: