Ադրբեջանի իշխանությունները Ադրբեջանի տարածքում պաշտոնապես արգելափակել են 4 անկախ լրատվամիջոցների (Radio Azadliq, Meydan TV, Turan TV և Azerbaycan Saati) կայքերը։ Նշված կայքերի դեմ դատական հայցը ներկայացվել է Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության էլեկտրոնային անվտանգության կենտրոնի կողմից։ Կենտրոնի պարզաբանմամբ` կայքերը «վտանգ են ներկայացնում» ազգային անվտանգության համար։ 

 


Իրականում հենց այս կայքերում են հրապարակվում Ադրբեջանում տիրող իրական իրավիճակի, Ալիևի վարչակազմի կոռումպացվածության և բռնապետական կառավարման մասին նյութերը, իսկ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ միայն այս կայքերն են հրապարակել մոտ 100 սպանված ադրբեջանցի զինծառայողների վերաբերյալ տեղեկությունները, մինչդեռ ադրբեջանական քարոզչամեքենան պաշտոնապես հայտնել էր մոտ երեք տասնյակի մասին։