Մինչ բոլորը քննարկում են ադրբեջանում արտադրված խնձորների Granny Smith տեսակի Հայաստան մուտքի աղմկահարույց իրավիճակը, այս պահին տեսանելի է դառնում տվյալ տեսակի ներքին իրացման պահանջարկը, որն էլ առիթ է տալիս մտածելու տվյալ տեսակի զարգացման հեռանկարի մասին: Նախ, այն որ խնձորի ծագումը ոչ մի աղերս չունի ադրբեջանի ու տարածաշրջանի հետ քչերն են տեղյակ, սակայն նշեմ, որ խնձորի տեսակը ստեղծվել է հեռավոր Ավստրալիայի հարավային Ուելսում, իսկ անվանումը կապված է խնձորի տեսակի հիմնադիր Աննա Մարիա Սմիթի հետ' ում նաև տեղացիները անվանել են «Սմիթ տատիկ-Granny Smith»: Այսպիսով ուսումնասիրելով միջազգային շուկան կարելի է նկատել, որ այս խնձորի տեսակի պահանջարկ կա ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում ուստի ժամանակն է զարկ տալու տվյալ կանաչ խնձորների տնտեսության հիմնադրմանը, որը կսպառվի ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանի տարածքներից դուրս:

 

Մանվել Կոստանդյան