Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող կազմակերպությունը ուսումնասիրություններ է կատրում սահմանամերձ վայրերում, որտեղ առավել շատ հայ-ադրբեջանական բախումներ են տեղի ունեցել:
Կազմակերպության ղեկավար Մադատ Գուլիևը հայտնում է, որ հայտնաբերել են 179 զինվորի դիակ, որոնք եղել են թաղված: Ուսումնասիրությունները կատարվել են տվյալ շրջանների պատասխանատուների և զինվորներին թաղած անձանց հետ: Նկարահանել են տարածքը և փորված գերեզմանները:
Ըստ երևույթին հարձակումների ժամանակ զոհված զինծառայողներին մարտի դաշտից հանելու փոխարեն նրանց ընկերները տեղում թաղել են կամ արկի պայթյունի հետևանքով դիակները անցել են հողի տակ:
Հիմա Ադրբեջանում իրականացնում են ԴՆԹ բոլոր անհետ կորածների հարազատների հետ, որպեսզի պարզեն, թե որ դիակը ում հարազատն է:
Աշոտ Ասատրյան