Նյու Յորքի «Բրոնքս» թաղամասի «Մարշալս» խանութից գողություն կատարելու համար ադրբեջանցի դիվանագետի կնոջը բռնել են, սակայն ստիպված բաց են թողել, քանի որ նա օգտվում է դիվանագիտական անձեռնմխելիությունից։
Հավանաբար պատժել չկարողանալու համար «New York Daily News»-ին «սլիվ» են արել։ Իհարկե հոդվածում անճշտություն կա, քանի որ պետդեպը անձեռնմխելիությունից զրկելու լիազորություն չունի և դա կարող է անել միայն ուղարկող պետությունը։ Այդուհանդերձ, ՄԱԿ-ում ադրբեջանցի դիվանագետի կինը եթե մամուլի «բերան» չընկներ, կարող եր շարունակել այս էժան խանութից շոր ու կոշիկ գողանալ։
Սուրեն Սարգսյան