Ապշերոնյան բռնապետը որոշել է վերջնականապես Ադրբեջանում "թաղել" այն ԶԼՄ-ներին,որոնք չեն վերահսկվում իր աշխատակազմի կողմից...Իլահմ Ալիևը որոշել է գործել բավական պարզ՝հաստատ իմանալով,որ ոչ մի այսպես կոչված միջազգային կազմակերպություն դրա համար չի կշտամբի և պատժամիջոցներ չի կիրառի նրա հանդեպ...

 

Այսպես,Ադրբեջանի Տրանսպորտի,կապի և բարձրագույն տեխնոլոգիաների նախարարության Էլեկտրոնային անվտանգության կենտրոնը դիմել է դատարան և պահանջել է Ադրբեջանի տարածքում արգելափակել Azerbaycan saati,"Ազատություն" ռադիոկայանի ադրբեջանական խմբագրության,"Ազադլիք" թերթի,Turan հեռուստաընկերության, Meydan TV-ի և այլ ընդդիմադիր ԶԼՄ-ների կայքերը...Որքան հասկանալի է,Ադրբեջանի բռնապետը բավական շտապում է և ցանկանում է որքան հնարավոր է արագ այդ կայքերն արգելափակել երկրի տարածքում...Առաջին դատական նիստն արդեն տեղի կունենա ապրիլի 27-ին ժամը 11.20 Բաքվի Սաբայիլի շրջանի դատարանում...Չեմ կասկածում,որ աշխարհի "ամենաանկախ և մարդասեր" ադրբեջանական դատարանը դատավոր Նուրեդին Բագիրովի գլխավորությամբ կընդունի "ամենաարդար" դատավճիռը և Ալիևներին քննադատող և նրանց նյարդերի վրա ազդող բոլոր այս ընդդիմադիր ԶԼՄ-ների կայքերը կարգելափակվեն...


Իլհամ բաբան իր այս օրինախախտ որոշումները չքննադատելու նապատակով որոշել է մի քանի միլիոն դոլլար ծախսել և գնել որոշ եվրոպացի իրավապաշտպան պաշտոնյաների և նրանց բերանները փակելով հանգիստ ապրել,քան թույլ տալ,որ հարազատ ընդդիմադիրներն անընդհատ իրեն պահեն քննադատության թիրախում...

 

Գագիկ Համբարյան