Հետևելով գեղեցիկ և սեքսուալ աղջիկների Ինստագրամի էջերը, մենք չենք մտածում, թե ինչ է թաքնված հազարավոր մարդկանց գերած այդ գեղեցիկ նկարների ետևում։
BlogNews –ը պարզապես հիացած է այս աղջկա խիզախությամբ և նպատակասլացությամբ․ մենք համոզված ենք, որ դուք ևս կհիանաք աղջկանով՝ իմանալով նրա պատմությունը։
Առաջին հայացքից Սիդնեյի բնակիչ Մարիանա Սֆակիանակիսի
լուսանկարները չեն առանձնանում, քանի որ Ինստագրամում կան նրա պես հազարավոր գեղեցիկ աղջիկներ։ Սակայն իրականում Մարիանան ի ծնե ունեցել է ֆիզիոլոգիական հիվանդություն, որի հետևանքով աղավաղվել է նրա կազմվածքը։ Անհնար է պատկերացնել, թե ինչքան դժվարություններ է հաղթահարել այս աղջիկը՝ հիվանդությանը հաղթելու և անթերի մարմին կերտելու համար։
Մանուկ հասակում ամեն օրը իսկական փորձություն է եղել Մարիանայի համար, սակայն նա իր խնդիրների լուծումը գտել է սպորտով զբաղվելու և անընդհատ ֆիզիկական ծանրաբեռնվածության մեջ։ Սիստեմատիկ մարզումները օգնել են նրան ոչ միայն հաղթահարել հիվանդությունը և գեղեցիկ մարմին ունենալ, այլ նաև ազատվել այն բոլոր հոգեբանական խնդիրներից, որոնք ուղեկցում էին նրան մանուկ հասակից։
Եվ այսօր Մարիանան սեփական օրինակով ցույց է տալիս իր հետևորդներին, որ պետք է երբեք չհանձնվել և պայքարել բաղձալի արդյունքին հասնելու համար։