Առհասարակ, ամբողջ աշխարհում ընտրությունների ժամանակ ուժերից ամեն մեկը փորձում է յուրովի ներկայանալ ընտրողին և մաքսիմում չկրկնել այն մեխանիզմները, որոնք կիրառվում են մրցակիցների կողմից։
Հայաստանում, ինչպես շատ ու շատ հարցեր, սա նույնպես մեղմ ասած իր տեղում չէ։ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը որոշել է նախընտրական փուլը ավարտել «Ելք» դաշինքին պլագյատ անելով։ «Երկիր Ծիրանիին» ավելի քիչ մարդ է ճանաչում, քան Հյուսիսային պողոտայի միջին վիճակագրական երաժիշտին, սակայն Զարուհին ավելի շատ է նմանակում Նիկոլին, քան Րաֆֆին հացադուլ է արել 2 տարվա ընթացքում։
Զաուրհին սկզբում քոփի-փեյսթ արեց հեծանվաերթը, որը ի դեպ օգտագործվել էր «Ելք» դաշինքի ռեյտինգային թեկնածու Վիկտոր Ենգիբարյանի կողմից։ Դրանից հետո ուղիղ հեռարձակումներն էին, իսկ հիմա էլ ավտոբուսներում քարոզարշավ իրականացնելը։ Թողնես միայն Զարոհին կխոսի ինքնուրույնությունից, բայց այս փուլում այնքան է կրկնօրինակել «Ելք» դաշինքի քայլերը, որ «Ելք»-ում քննարկում են հեղնակային իրավունքների պաշտպանության հարցը։
Հ․Գ,Այսօր Զարուհի Փոստանջյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր տեսանյութ, որտեղ իր կուսակից մի քանի կանանց հետ, որոնց ձայնային տեմբռն ավելի ուղեղաքանդ էր, քան իրենը, հարձակվել էին երթուղային վարորդի վրա ու հարցնում էին, թե ինչու է ոտնահարում իրենց իրավունքները։ Փոխանցեք Զարուհուն, որ իրենց իրավունք ոտնահարողը հազիվ օրվա պլանը հասցնող վարորդը չէ այս երկրում։
Անուշիկ Աբգարյան