Զարմանալի է, բայց մեկ մեկ, պատահում է,որ իրենց հայատյացությամբ հայտնի ալիևյան ԶԼՄ-ներում կարելի է հանդիպել ադեկվատ հոդվածներ...Օրինակ Իլհամ բաբայի գրպանային կայքերից մեկը բավական քննադատական հոդված էր հրապարակել Ադրբեջանում մի քանի օրով արգելափակված ТНТ և ТНТ 4 ռուսաստանյան հետուստաալիքների վերաբերյալ...Պարզվում է,որ ազերի հասարակությունն այս հարցի շուրջ բաժանվել է 3 մասի...Մի մասը,ովքեր ուրախ են եղել,որ այդ հեռուսաալիքներն արգելափակվել են,նույնիսկ գտնում են,որ դրանք ոչ թե ռուսական են,այլ հայկական են...Մյուսները՝անտարբեր են,իսկ ամենամեծ մասը գտնում է,որ հեռուստաալիքները, թեկուզ և մի քանի օրով հեռարձակման դադարեցումը,շատ սխալ է...Այդ մեծամասնությունը նաև բացահայտել են,որ ТНТ և ТНТ 4 իրենց սիրված հեռուսաալիքներն են...Հոդվածագիրը զարմանք է հայտնել,որ Հայոց ցեղասպանության հոլովակների պատճառով են արգելափակվել այդ ալիքներն,այն դեպքում,երբ այդ քարոզչությունն ուղղված է ոչ թե ազերի,այլ ռուսաստանցի հեռուսադիտողներին...Եթե ալիքները արգելափակվել են այդ ալիքների հայամետ դիրքորոշման պատճառով,ապա պետք է փակել նաև "Առաջին","Ռոսիյա" և "Ռոսիյա 24" հեռուսաալիքները,որոնց քաղաքական թոք-շոուների հիմնական մասնակիցները հայամետ դիրքորոշում ունեն,իսկ այդ դիրքորոշումը պաշտպանում են նաև հեռուսավարողները,առաջարկում է հոդվածագիրը...Իսկ վերջում ազերի լրագրողը անդրադառնում է Բաքվի ամենացոավոտ կողմին...Իլհամ Ալիևը փողով կարող է գնել ամեն ինչ,բայց չի կարող այդ ահռելի գումարներով մի ադրբեջանցի տաղանդ "սարքել"..Դժգոհելով,բայց հոդվածագիրն ընդունում է,որ ի տարբերություն հայերի,որոնք ունեն Արթուր Ջանիբեկյան,Գարիկ Մարտիրոսյան,Արարատ Քեշյան,Միխայիլ Գալուստյան,Նատալյա Եփրիկյան,որոնք ТНТ և ТНТ 4-ում տոն են հաղորդում,ազերիները ՈՉԻՆՉ չունեն...Չունեն ոչ միայն այդ հեռուսաընկերություններում, այլև ոչ մի տեղ...Իսկ վերջում ազերի լրագրողը մի տխուր պատմություն է բացահայտում ադրբեջանական իրականությունից,որի պատճառը կրկին Իլհամ Ալիևի հայտայացությունն է...Պարզվում է,որ Ադրբեջանում մեծ "հակամարտություն" է գնում բրիտանական "Մանչեսթեր Յունայթեդի" երկրպագուների և նրանց,ովքեր վերջիններիս մեղադրում են ոչ հայրենասիրական պահվածքի մեջ...Պատճառը,ինչպես նշում է ազերի լրագրողը,հայազգի ՀԻԱՆԱԼԻ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն է..."Մանչեսթեր Յունայթեդի" երկրպագուները չեն կարող ֆաշիստ համերկրացիներին բացատրել,որ իրենք երկրպագում են ամբողջ թիմին,որտեղ բացի Մխիթարյանից ևս բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ են խաղում...Հայատյացությունը վաղուց է կուրացրել Ալիևին...
Պատմությունը վաղուց է ապացուցել,որ ինչ-որ բանի դեմ պայքարողները,հենց իրենք ծպտյալ դրա կողմնակիցներն են և երկրպագուները...Հայերի դեմ պայքարող Հեյդար բաբան նախընտրում էր խմել ոչ թե ադրբեջանական,այլ հայկական կոնյակ...Ազերիները նախընտրում են լսել ոչ թե ինչ-որ թուրք երգչի,այլ Բոկային,հազարավոր հարուստ ազերիներ նախընտրում են կրել հայազգի Վարդան Սրմաքեշի ղեկավարած "Franck Muller"-ի ժամացույցները և այսպես շարունակ...
Ի դեպ, ադրբեջանցիների մեծ մասին կարելի է շնորհավորել,քանի որ այսօրվանից նրանց եթեր են վերադառնում իրենց կողմից շատ սիրված Մարտիրոսյանի,Գալուստյանի,Եփրիկյանի համով,հոտով և շատ սուր հումորները...
Հ.Գ.Վերջում ազերի հոդվածագիրն ընդունելով դառը ճշմարտությունը ստիպված խոստովանում է,որ ադրբեջանցիները տաղանդներ չունեն...Նրանց "տաղանդրները" հիմնականում լավ իրենց դրսևորում են Լոնդոնի,Մոսկվայի,Դուբայի և այլ քաղաքների զվարճանքի վայրերում,որտեղ կարող են մեկ գիշերվա միլիոնավոր դոլլարներ մսխսել...
Գագիկ Համբարյան