Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեցին "Product of Azerbayjan" գրությամբ նկարներ, որոնք արված էին երևանյան խանությներից մեկում։ Սկզբում, անկեղծ ասած, լուրջ չվերաբերվեցի՝ մտածելով, որ կեղծ են, քանի որ չէի հավատում, որ հնարավոր է ադրբեջանական ապրանք ներկրել ՀՀ։ Փաստորեն նկարները իրական էին ու մեր խանութներում այսօր ադրբեջանական արտադրության խնձոր են վաճառում։ Այս ամենը տեղի է ունենում ուռահայրենասիարական վայնասունի ու դրոշներ վառելու ֆոնին, իսկ ՍԱՊԾ-ն ընդհանրապես գոյություն չունի։ Իրավիճակը պարզաբանելու կարիք ունի, իսկ մյուս պատկան մարմինները հետևություններ պետք է անեն ՍԱՊԾ-ի անգործության պատճառահետևանքային կապերի վերաբերյալ։
Մեր տեղական մրգերը վաճառելու փոխարեն մարդիկ հարևան երկրում արտադրած (պարզ չի ինչ որակի) խնձոր են ներկրում ու վաճառում։ Մեղմ ասած, անհասկանալի ու անթույլատրելի վիճակ ա։ Պատկերացրեք, ասենք Ադրբեջանում հայկական ծիրան ծախեն..... պատկերացրեցիք՞
Հ.Գ. ՍԱՊԾ-ն ընդհանրապես ինչո՞վ է զբաղված, երբ մի քանի ամիս առաջ ՍԱՊԾ ղեկավար կազմը փոխվում էր, ոլորտի մասնագետներն ահազանգում էին, որ ոչ մասնագետներին այդ կառույցը «վստահելով» բացասական հետևանքներ է ունենալու։ Փաստորեն Կարեն Կարապետյանի նոր նշանակած սննդի ապահովման պետական ծառայության հիմնական գործառույթները դաշտի հերն անիծելն էր։
Հ.Գ.2 Ստեղծված իրավիճակում ամենանպաստավորը ուռահայրենասերների վիճակն է. «թուրքի գլուխ ուտելուց ու արյուն խմելուց» հետո իսկական գործ անելու հնարավորություն ունեն։ Տարընթերցումներից խուսափելու համար խորհուրդս էլ հստակեցնեմ՝ գնացեք վառվող թուրքական դրոշը ձեռքներիդ գնեք ադրբեջանական արտադրության խնձորներն ու...... մնացածը դուք գիտեք։
Նարեկ Սամսոնյան