Քաղցր բամբակներ սիրում են թե՛ երեխաները, թե՛ նույնիսկ մեծահասակները։ Դրանց կարելի է հանդիպել գրեթե բոլոր զբոսայգիներում։ Իրականում այս բամբակների ստեղծումն ավելի հետաքրքիր է եղել, քան մենք կարծում ենք, ու կան բաներ, որ շատ քչերին են հայտնի։
Քաղցր բամբակի հեղինակն ատամնաբույժ է։
Վիլյամ Մորիսոնը, ով ստեղծել է քաղցր բամբակը, սովորական ատամնաբույժ չէր։ Նա եղել է նաև իրավաբան, գրող ու քաղաքական ակտիվիստ։ Ուիլյամը երեխաների համար գրքեր էր գրում՝ նրանց մոտ մանուկ հասակից ընթերցանությունը խթանելու համար։ Քաղցր բամբակը նրա ու հրուշակագործ Վարթոնի համագործակցության արդյունք է։
Բամբակն առաջին անգամ ներկայացվել է Սուրբ Լուիս համաշխարհային տոնավաճառում։
1904 թվականին բազմաթիվ քաղցրավենիքներով արդեն հայտնի դարձած Սուրբ Լուիս տոնավաճառում հեղինակները ներկայացրին իրենց նորույթը, որն անվանում էին «կախարդական թել», և այն միանգամից սիրվեց մարդկանց կողմից:
Բայց մի րոպե... Քաղցր բամբակն իրականում գոյություն ուներ դեռ 15-րդ դարում։
Ամերիկայում քաղցր բամբակ չկար մինչ 1904 թվականը, բայց իրականում այն արդեն երկար ժամանակ գոյություն ուներ։ Դրա պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը շաքար ու ջերմություն։ Չնայած հիմա շատ այլ հումքեր են ավելացնում, 1400-ականներին այն պատրաստում էին այս հասարակ ձևով։
Քաղցր բամբակներն արժեին կրկնակի թանկ, քան հիմա են։
Սուրբ Լուիսի տոնավաճառում դրանք արժեին 0.25$։ Հնարավոր է՝ մտածեք, թե ամենևին էլ թանկ չէ։ Այդ դեպքում հաշվի առե՛ք այն հանգամանքը, որ հենց միայն տոնավաճառի մուտքի տոմսը 0.50$ էր։
Քաղցր բամբակի համով խաղողները։
Խաղողագործությունը հնարարամիտ է գտնվել ու նոր սերմեր աճեցրել՝ խաղող՝ քաղցր բամբակի համով։