Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ ոստիկանությունում իրականացված ծառայողական քննությունների արդյունքում, ընդհանուր առմամբ, կարգապահական տույժ է ստացել ոստիկանության 228 ծառայող, որից 48-ը՝ ճանապարհային ոստիկան։ Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում տույժ ստացած ճանապարհային ոստիկանները 9 էին։ Հիմնականում ճանապարհային ոստիկանները խախտել են անհատական տեսախցիկների կիրառման կարգը։ Հիշեցնեմ, որ տեսախցիկներ ճանապարհային ոստիկանները սկսել են կրել 2016 թվականի սեպտեմբերից։

 

Ոստիկանության ղեկավարությունը շարունակում է
ուշադրության կենտրոնում պահել հասարակությանը
ծառայություններ մատուցող ստորաբաժանումների,
մասնավորապես՝ ճանապարհային ոստիկանության աշխատանքի
կատարելագործման խնդիրը: Ճանապարհային ոստիկանության
պրոֆեսիոնալիզմի հետագա բարձրացման, տեխնիկական
հագեցման և այս ծառայության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի
առավելագույն նվազեցման ուղղությամբ հետևողական
աշխատանքը շարունակվում է:

 

Աշոտ Ահարոնյան