Ցենտռ հարցազրույց, վիդեոնն էլ լինի վաաբշե լավ կլինի :) Էս մասը շատ դիպուկ ա, ասեմ ավելին Հեղափոխական ա...:)
Բյուջեի հավաքման հետ կապված՝ ես ունեմ իմ վերլուծությունը: Ես կարծում եմ, որ չի կարելի այդքան շատ շեշտադրում կատարել շատ հավաքելու վրա, որովհետև մուտք արված գումարները ծախսային մասով արդյունավետ չեն իրացվում: Պետք է բյուջեի ծախսային մասի վերաբերյալ մոնիթորինգ կատարվի, վերլուծություն արվի՝ արդյոք պե՞տք է այդքան ծախս կատարել նախարարությունների, այլ պետական գերատեսչությունների համար կամ ծախսային այլ հոդվածներով նույնպես: Եթե մենք կարողանանք կրճատում ապահովել բյուջեի ծախսային մասում, նշանակում է մենք կկարողանանք հանգիստ թողնել փոքր ու միջին բիզնեսին: Թող նրանք շատ գումար չներմուծեն բյուջե, փոխարենը շրջանառվող միջոցներ ունենան, որպեսզի կարողանան իրենց բիզնեսը զարգացնել:
Խաչատուր Սուքիասյան
Կից նյութն` այստեղ