Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել «Մերժվածը» սերիալի դերասան, Վանշի դերակատար՝ Ռոհիտ Խուրանան։ Դերասանը ֆեյսբուքյան իր էջում հայերենով գրել է.
«1915 թվականի ապրիլի 24. սա այն օրն է, որն աշխարհը երբեք չի մոռանա՝ Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանությունը, բնաջնջումը և ողջակիզումը։ Իմ սիրտը տեսնում է, թէ ինչպես հայերը տառապեցին, բայց, այնուամենայնիվ, ողջ մնացին այդ տառապանքներից հետո։ Ինչքան գեղեցիկ և ավելի ու ավելի հզոր է դարձել Հայաստանը։ Իմ սիրտը ցավում է հայ ժողովրդի համար, և ես այսօր սգում եմ նրանց հետ։ Ես աղոթում եմ, որ ողջ աշխարհը ապրի խաղաղության և հաշտության մեջ»,-գրել է նա՝ կիսվելով Հայոց Ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմով։