Արդեն որոշակի ժամանակ է ինչ Ադրբեջան ապրանք ներմուծող մեքենաները Ուկրաինայում անհետ կորում են: Մեքենաները ամենայն հավանականությամբ գողանում են, քանի որ ոչ մեքենան, ոչ էլ վարորդը այլևս չեն գտնվում: Ապրանքները գալիս են ադրբեջանական տարբեր ֆիրմաներով և աշխարհի տարբեր երկրներից:

 

Ամբողջ ճանապարհը նորմալ անցնում են և Ուկրաինա մտնելուն պես անհետ կորում են, վարորդը այլևս կապի դուրս չի գալիս:


Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հատուկ ծառայությունները սկսել են հատուկ ուսումնասիրել այս գործը, քանի որ Ուկրաինայում անհետ կորում են բացառապես ադրբեջանական ֆիրմաների մեքենաները: Պատճառները պարզելու համար Ուկրաինայում գործող Ադրբեջանի դեսպանատուն էր հրավիրվել Ուկրաինայի քրեական հետախուզության բաժանմունքի պետք, ոստիկանության փոխգնդապետ Ռոման Կրավչենկոն:


Ադրբեջանական կողմը այս ամենի մեջ կասկածում է Ուկրաինայի ներքին գործերի նախարար, ազգությամբ հայ Արսեն Ավակովին: Մինչև Ավակովի այդ պաշտոնին նշանակվելը այսպիսի դեպքեր չէին գրանցվել Ուկրաինայում:

 

Աշոտ Ասատրյան