Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության պայմանագրի համաձայն՝ մայիսի 1-ից 5-ը Ադրբեջանում կանցկացվեն մարտական հրաձգությամբ համատեղ մարտավարական զորավարժություններ։
Համատեղ զորավարժությունների ժամանակ կիրառվելու են զրահատեխնիկա, հրթիռա-հրետանային համակարգեր, ականանետեր, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգեր։
Այդ նպատակով Թուրքիայից այսօր մոտ 120 զինծառայող է տեղափոխվել Ադրբեջան։
Զորավարժություններին ներգրավված զինծառայողների և զինտեխնիկայի ընդհանուր թվաքանակի, ինչպես նաև անցկացման վայրի մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել։