Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Հասան Ռոհանիի հիմնական մրցակցի՝ Էբրահիմ Ռայիսիի հետ:

 


Պետք է նշել, որ Էբրահիմ Ռայիսին՝ որպես «Ասթան-է Ղոդսի» ղեկավար, մինչ այդ Իրանի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերում առանձնապես աչքի չի ընկել իր ակտիվությամբ, հետևաբար պետք է ենթադրել, որ Պուտինի՝ կրոնական հարցերով հատուկ ներկայացուցչի (Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովն է) ու Ռայիսիի հանդիպումը կապված է Իրանի նախագահական ընտրությունների հետ:

 


Փաստն ուշագրավ է նաև այն առումով, որ Էբրահիմ Ռայիսին՝ ԻԻՀ հոգևոր առաջնորդի անունից ևս հավաստիացրել է, որ Իրանը պատրաստակամ է Ռուսաստանի հետ ընդլայնել հարաբերությունները:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանում Ռուսաստանի հայազգի դեսպան Լևոն Ջագարյանը: