Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուն իրականացնող մահապարտը՝ Ակբարժոն Ջալիլովը և ահաբեկչին օգնող Աքրամ Ազիմովը ֆինանսավորվել են Թուրքիայից...Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Մոսկվայի Բասմանի շրջանի դատավոր Ելենա Լենսկայային...Աքրամ Ազիմովը նաև զբաղվել է մահապարտ ահաբեկչի և նրա ընկերների փաստաթղթերի կեղծումով,որ վերջիններս խնդիրներ չունենան ՌԴ տարածքում...
Չեմ զարմանում,քանի որ Թուրքիան առաջին անգամը չէ,որ հովանավորում և համագործակցում է ահաբեկչական կազմակերպությունների և առանձին ահաբեկիչների հետ,որոնք գործում են ՌԴ տարածքում...Հենց Թուրքիան էր առաջին և երկրորդ չեչենական պատերազմների տարիներին և դրանից հետո հովանավորում և իր տարածքում պատսպարում չեչեն և բազմաթիվ այլազգի ահաբեկիչների,որոնք ակտիվ գործունեություն էին ծավալում ՌԴ տարածքում...
Գագիկ Համբարյան