Բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների մասնակից,հայտնի հանցագործ և Կալմիկիայի երկարամյա դիկտատոր,ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնող Կիրսան Իլյումժինովը,ով գտնվում է ադրբեջանական Շամխորում ամեն տարի անցկացվող Վուգար Հաշիմովի հուշամրցաշարին,հարցազրույց է տվել ազերիական 1news.az-ին և հայտնել,որ հնարավոր է համարում ՖԻԴԵ-ի կենտրոնական գրասենյակն Աթենքից Բաքու տեղափոխման հրանավորությունը...Հարցազրույցից պարզ է դառնում,որ Իլյումժինովին այդ առաջարկը արել են Բաքվում... "Արտակարգ առաջարկ է...Դրա համար անհրաժեշտ է,որ պայմանները լինեն այնպիսին,ինչպիսին Լոզանում է...Այսինքն գրասենյակը պետք է չհարկվի..."
Ապշերոնյան սուլթանը կրկին նավթախավիարային դիվանագիտությունն է կիրառում՝ ցանկացածին հասնելու համար...Ամենակարևորը, կա դրա գլխավոր նախադրյալը.հեշտությամբ գործարքի մեջ մտնող Իլյումժինովը,ով երբեք չի թաքցրել իր սերտ կապերը Բաքվի բռնապետի հետ...Համոզված եմ,որ ՖԻԴԵ-ի գրասենյակը Բաքվում տեսնելու համար Իլհամ Ալիևը ոչ միայն չի հարկելու այն,այլև իր գրպանից է վճարելու այդ գրասենյակի աշխատակիցների աշխատավարձը...Ալիևի համար կարևորն այն է,որ Հայաստանի նման Ադրբեջանն էլ հռչակվի շախմատային գերտերություն...Բայց Ալիևը չի հասկանում,որ Իլյումժինովին վճարելով և նրա շուրթերից լսելով իր սուլթանության շախմատային գերտերության մասին զառանցանքը,միևնույն է նրանք չեն ունենալու Տիգրան Պետրոսյան,Գարի Կասպարով,Լևոն Արոնյան,Վլադիմիր Հակոբյան և այլն...Իսկ ում էլ ունենան,նրանք երբեք հասանելի չեն լինի վերը նշվածներին...
Հուսով եմ,Հայաստանն իր կարծիքը կհայտնի Իլյումժինովի հայտարարության վերաբերյալ...Վիրավորական կլինի,եթե աշխարի ամենախելացի խաղի գլխավոր գրասենյակը տեղափոխվի իրենց սև և սպիտակ ոչխարների հետնորդներ համարող ազերիների մայրաքաղաք...
Գագիկ Համբարյան