Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունն ու ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունը հետաքրքիր վիճակագրական տվյալներ են հրապարակել։
ԱԻՆ-ի տվյալներով՝ 2017թ 1-ին եռամսյակի ընթացքում Ադրբեջանի տարածքում 31 պայթուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել 42-ը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պայթունների թիվը 10-ով, կամ 48% աճել է։
Հրդեհների հետևանքով զոհվել է 24 մարդ, վիրավորվել 64-ը։ Նախորդ տարվա համեմատ զոհերի թիվը 7-ով կամ 41% աճել է։

 

Բնական և տեխնոգեն ծագման 2269 միջադեպերի հետևանքով զոհվել է 31 մարդ, վիրավորվել 106-ը։ Նախորդ տարվա համեմատ դեպքերի թիվը 625-ով կամ 38 % աճել է։
2017թ առաջին եռամսյակի ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 407 պատահար, ինչի հետևանքով 162 մարդ զոհվել է, 411 ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 

Արմեն Ղուլյան