Շատ հետաքրքիր է։
Զարուհին իրեն կարող է ու թույլ է տվել ամեն ինչ։
Ստրասբուրգում հարց է ուղղել Սերժ Սարգսյանին, որը այլ երկրի պատգամավոր երբեք չէր անի։
Պառլամենտում գողացել է քվեարկության քարտերը, հասել ԱԺ նախագահության, ռազբորկա արել, լեզուն խաղացրել ոստիկանների առաջ։
Ում հասցեին ինչ ուզել, շպրտել։
Մի խոսքով' ինչ ուզել, արել է։
Ու շատ դեպքերում ողջունվել։
Հ.Գ.
Հիմա ինչ իրավունքով, նաեւ' բարոյականությամբ է ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություն անում։
Ուզում որոշել, թե դիմացինն ինչ հարց պետք է տա իրեն։
Թե չէ, այ հարայ, կթողնի կգնա։
Հ.Գ. Պահվածքը ոչ քաղաքական է, ոչ կուսակցական, ոչ ժողովրդավարական եւ ոչ էլ քաղաքակիրթ։
Հ.Գ. Զառան պարտվեց այս ընտրություններում:
Այն դեռ չսկսված։
Որովհետեւ արեց այն, ինչ անգամ իշխանությունները չեն անում։
Հ.Գ. Սերժ Սարգսյանը նույն Ստրասբուրգում շատ քաղաքավարի պատասխանեց Զառայի այդքան կավառնի հարցին։
Բա, Զառչկա։ Ծանր է կուսգլխարկը կուսպետի գլխին։
Կարմեն Դավթյան