Նմանատիպ խաղերի պատճառով ֆուտբոլն աստիճանաբար մահանում է, մեծ փողերը ներխուժել են ու երբեմնի ֆուտբոլից, որտեղ նույն Զինեդին Զիդանը մեծ ավանդ ունի, ոչինչ չի մնացել:

 

Մրցավարների դաշտում լինելն ավելի շատ խանգարում է խաղին, քան նպաստում: Նախկին մրցավարներից բազմաթիվ անուններ կարող եմ նշել, բայց նոր մրցավարների անունները չգիտեմ էլ, որովհետև ոչ ոք չունի Կոլինայի հայացքը կամ Բուզակկայի խարիզման:

 

Այսօր դաշտում կլինի նաև ՋՋ Բուֆոնը, ով տեսել է ֆուտբոլիստների մի քանի սերունդներ ու տեսնում է այսօրվա ֆուտբոլը կամ չֆուտբոլը, տեսնես ի՞նչ է մտածում ու ինչ կանի, եթե մրցավարների «արդար» խաղի միջոցով Բարսան քամբեք իրականացնի:

 

Շատերն առաջարկում են խաղի ընթացքում դիտել կրկնապատկերները, դա ևս կբերի ֆուտբոլի կործանմանը, ֆուտբոլից ուղղակի պետք է դուրս մղել մեծ փողերը (ռոմանտիկայի ու չիրականացվող երազանքների ժանրից), և այն կդառնա առաջվանը:

 

Հ.Գ. Մրցավարական սխալներ պետք են ֆուտբոլում, չլիներ մրցավարական սխալը, չէր լինի Մարադոննայի հայտնի ձեռքը, բայց ամբողջ առաջնության ընթացքում մեկ կամ երկու սխալն ուրիշ է, իսկ մեկ խաղի ընթացքում ամեն քայլափոխի կատարված սխալները, որոնք ակնհայտ միտումով են արվում՝ ուրիշ:

 

Հույս ունենանք, որ մարդկանց հիասթափությունը ֆուտբոլից մեծ վնասներ կպատճառի ՖԻՖԱ-ի գրպանին, և նրանք ի վերջո կսկսեն զբաղվել ֆուտբոլով, ոչ թե միայն բիզնեսով:

 

Էդգար Սասունցի Խաչատրյան