Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ժողովուրդ ջան, երեկ Երևանի ավագանու կրթության, մշակույթի, սպորտի և տուրիզմի հանձնաժողովում ներկայացվեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երևանի թ.147 դպրոցն անվանակոչել Արցախի հերոս, այդ դպրոցի շրջանավարտ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԻ անվամբ: Հանձնաժողովի անդամներս միաձայն դրական եզրակացություն տվեցինք այդ նախագծին: Ուրախ եմ այս նախագծի համար»: